Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստուհիները ոչ-ոքի խաղացին Վրաստանի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-kanajq-1-1

Հայաստանի շախմատի կանանց հավաքականն ոչ-ոքի ավարտեց աշխարհի կանանց թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումը: Մեր շախմատիստուհիներն ուժերը չափեցին Վրաստանի պատվիրակների հետ: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը հաղթեց Բելա Խոթենաշվիլուն, Լիլիթ Մկրտչանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին Լելա Ջավախաշվիլու եւ Նինո Բաթիաշվիլու հետ, իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Սալոմե Մելիային՝ 2.2: Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հաշտություն կնքեց մրցակցի հետ եւ այժմ վաստակած 4 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Վաղը կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, մեր ընտրանին կհանդիպի տանտիրուհիների՝ Ղազախստանի շախմատիստուհիների հետ, որոնք ունեն 8 միավոր եւ արդեն ամրապնդվել են 6-րդ հորիզոնականում: Չինաստանի հավաքականը այսօր տարավ ութերորդ անընդմեջ հաղթանակը եւ ժամանակից շուտ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: