Աննա Գրիգորյանը հռչակվեց Հայաստանի մարմնամարզության չեմպիոնուհի (տեսանյութ)

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում այսօր կայացավ կանանց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի 19 մարզուհիներն չորս գործիքների վրա պայքարեցին բազմամարտի համար: Առաջին տեղը զբաղեցրեց մարզադպրոցի սանուհի Աննա Գրիգորյանը, որը մրցավարների կողմից ստացավ 49.9 միավոր: Երկրորդ արդյունքը ցույց տվեց Ինեսա Ջաղինյանը՝ 45.1 միավոր:

Իսկ ահա Մարիետա Բուչախչյանն ու Տաթեւ Սուքիասյանը վաստակեցին հավասար քանակությամբ՝ 44.3 միավոր, եւ միասին դարձան բրոնզե մեդալակիրներ:

Վաղը մարմնամարզուհիները հանդես կգան առանձին գործիքների վրա եւ կպարզեն հաղթողներին ու մեդալակիրներին: