Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուսն» ու Ռոնալդուն Սիմեոնեին ցույց տվեցին իրենց «տղամարդկությունը» (տեսանյութ)

Սպորտ
a1juventus-13.03.

Թուրինի «Յուվենթուսը» սեփական դաշտում հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը, չնայած առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել էր «Աթլետիկոյին»:   Մադրիդյան հանդիպումը սկանդալային ավարտ էր ունեցել, քանի որ իսպանացիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն երկրորդ գոլից հետո անվայել ժեստով (ձեռքերով ցույց էր տվել ամորձիները – հեղ.) փորձել էր թիմի երկրպագուներին ասել, որ իրենք իսկական տղամարդիկ ենք:   Սակայն, «Յուվենթուսի» ֆուտբոլիստները, հատկապես Քրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի մարզչին ապացուցեցին, որ իրենք էլ պակաս տղամարդկություն չունեն: Պորտուգալացի հարձակվողն այս խաղում երեք անպատասխան գոլ խփեց մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:   Այդպիսով, «Յուվենթուսը» 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ եւ ռեւանշի հասավ առաջին խաղում կրած պարտության դիմաց:   Զուգահեռ ընթացող խաղում Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ 7:0 գերխոշոր հաշվով ջախջախեց գերմանական «Շալկե-04»-ին եւ նույնպես մտավ քառորդ եզրափակիչ (առաջին խաղում անգլիացիները հաղթել էին 3:2 հաշվով):   Այսօր կկայանան այս փուլի վերջին երկու հանդիպումները: «Բարսելոնան» իր հարկի տակ կընդունի «Լիոնին», իսկ Մյունխենի «Բավարիան»՝ «Լիվերպուլին»: