Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը Հայաստանին փրկեց վերահաս պարտությունից (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-kanajq-2

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը հանդիպեց իր հետ 8-9-րդ տեղերը բաժանող Հունգարիայի ընտրանու հետ: Նախ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ եւ առաջ մղեց մեր թիմին: Սակայն Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, եւ Հայաստանի հավաքականը հայտնվեց պարտության եզրին: Բարեբախտաբար, մեր առաջին համար Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց Հունգարիան ներկայացնող վիետնամցի շախմատիստուհի Հոան Տհան Չանգին եւ հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Այդպիսով, Հայաստանի հավաքականը վերջապես ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքը եւ վաստակեց երրորդ միավորը: Մերոնք հունգարուհիների հետ շարունակում են բաժանել 8-9-րդ տեղերը: Մրցաշարայի աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի հավաքականը, որն այսօր տարավ յոթերորդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 14-ին: