Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստված ձեզ հետ , ստիպողական ոչ մեկին հնարավոր չէ դարձնել կինոռեժիսոր» (տեսանյութ)

Մշակույթ
ID_ertaaGYw

Ապագա կինոգործիչների համար բացվում են կինեմատոգրաֆիստների միության  դռները։ Երևանի կինոյի և թատրոնի պետակական ինստիտուտի ռեկտորի  պաշտոնակատար  Լիլիթ Արզումանյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն  աջակցություն է  խոստանում  ուսանողներին՝  դահլիճների անհրաժեշտության, ցուցադրություններ կազմակերպման, ինչպես նաև վարպետության դասերի անցկացման  մասով։  Հարություն Խաչատրյանը վստահ է, որ լավ մասնագետ դառնալը սկսվում է բուհից եւ ուսանողի տրամադրվածությունից։ «Եթե դուք սովորելու ցանկություն ունեք,  ապա ներկա կլինեք, եթե սովորելու ցանկություն չունեք՝  Աստված ձեզ հետ , ստիպողական ոչ մեկին հնարավոր չէ դարձնել կինոռեժիսոր:  Լավ է լինի 10 նվիրյալ մարդ, քան 100 հոգի  անտարբեր  երիտասարդներ», - ասում է Հարություն Խաչատրյանը։  Ռեժիսոր Միքայել Դովլաթյանը ասում է, որ հնարավոր չէ միայն թեորիաներով մասնագետներ պատրաստել, հարկավոր է  գործնական մասի վրա  ավելի շատ ուշադրություն դարձնել:  Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ ԵԹԿՊԻ-ի ուսանողների կարճամետրաժ ֆիլմերի  ցուցադրություն: Ֆիլմերը 2019 թվականի մայիս ամսին կներկայացվեն Մոլդովայի  երաժշտության և թատրոնի ակադեմիայի  Classfest միջազգային ուսանողական կինոփառատոնի ընթացքում։