A
A
Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աստանայում, որտեղ այս օրերին անցկացվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, կայացել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստը, որում գրոսմայստերի կոչում է շնորհվել Տիգրան Հարությունյանին: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է ստացել Արթուր Դավթյանը: