Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինեդին Զիդանը կրկին գլխավորում է Մադրիդի «Ռեալը»

Սպորտ
a1zidan

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կրկին նշանակվել է Զինեդին Զիդանը: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:   Ֆրանսիացի մասնագետը թագավորական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2022 թվականի ամառը: Նա փոխարինել է արգենտինացի Սանտյագո Սկոլարիին, որն այսօր պաշտոնանկ է արվել:   Հիշեցնենք, որ Զինեդինը Զիդանը «Ռեալը» գլխավորել էր 2016թ հունվարից մինչեւ 2018թ հունիսը: Այդ ընթացքում մադրիդցիները նրա գլխավորությամբ երեք անգամ հաղթել են չեմպիոնների լիգայում, 2-ական անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում եւ աշխարհի ակումբային առաջնությունում, մեկ անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն եւ Սուպերգավաթակիր: