Հայուհին գրանցել է վիտրաժի նոր տեխնոլոգիայի իր գյուտը (տեսանյութ)

«Վիտրաժի այն տեխնոլոգիան, որ ես պատենտավորել եմ, մի օր հնարավոր  է «Տիֆֆանիի», կամ Շագալի վիտրաժի «կողքը կկանգնի»: Ապագան այսպիսին եմ ցանկանում տեսնել: Պետք է միայն հետևողական լինել»,- ասում է գյուտի հեղինակ Նարինե Գևորգյանը: 

Վիտրաժով Նարինեն սկսել է զբաղվել 2013-ից: Սակայն առաջին անգամ է ցուցադրություն կազմակերպում:

Այսօր Ճարտարապետների տանը բացվել է նրա հեղինակած վիտրաժների ցուցադրությունը: Տեղը պատահական չի ընտրված:

Ցանկանում է, որ իր, այսպես ասած, «մտահղացման»  արդյունքի հետ ծանոթանան ճարտարապետներն ու դիզայներները, ու միգուցե ցանկություն ունենան իրենց «մտահղացումներում» կիրառել նոր տեխնոլոգիայով ստեղծված այս վիտրաժները: