Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց շախմատի թիմը զիջեց Ուկրաինային

Սպորտ
sport-chess-kanajq-1

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կրկին անհաջողության մատնվեց Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում: Այսօր կայացած 6-րդ տուրում մեր ընտրանին զիջեց Ուկրաինայի ազգային թիմին՝ 1,5:2,5: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակին պարտվեց Աննա Մուզիչուկին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը եւ վաստակած 2 միավորով առայժմ Հունգարիայի ազգային թիմի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Վաղը նախատեսված 7-րդ տուրում մերոնք կհանդիպեն հենց հունգարուհիների հետ: