Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ լեռնադահուկորդները ձախողեցին վերջին մեկնարկը

Սպորտ
sport-universiada-11.03..

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթներն ավարտեցին Հայաստանի բոլոր մարզիկները: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այսօր անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցումներում Հարություն Հարությունյանը չի կարողացել հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվել է: Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը: