Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստից

Սպորտ
sport-arsenal-fan

Լոնդոնի «Արսենալ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ,  ներողություն խնդրելով «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգից՝ երեկ կայացած խաղին տեղի ունեցած միջադեպի համար: Պարզվում է,  երբ արսենալցիները երկրորդ անգամ գրավել են մանչեսթրցիների դարպասը, երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ եւ մոտեցել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին: «Մենք ներողություն ենք խնդրում Քրիս Սմոլինգից ու «Մանչեսթեր Յունայթեդից», եւ ուրախ ենք, որ այդ մարդը ձերբակալվել եւ այժմ գտնվում է ոստիկանությունում: Մենք կհամագործակցենք քննիչների հետ: Նրան արդեն արգելված է հաճախել «Արսենալի» տնային եւ արտագնա խաղերին», - պարզաբանել է ակումբի մամուլի քարտուղարը: Լոնդոնի ոստիկանությունից տեղեկացրել են, որ ֆուտբոլասերը ձերբակալվել է խաղի ժամանակ ֆուտբոլիստի վրա հարձակվելու համար: