Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է 109 գրամ «Մեթամֆետամին»-ի տեղափոխման փորձը

Պաշտոնական
7980204aafbb69486fe20efffe7299f7

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցներըև ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանածՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբիրականացված հսկողության արդյունքում վերջինիսբաճկոնի աստառի ներսից`պոլիէթիլենային 2փաթեթում,հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։ Փաստի առթիվ ՊԵԿքննչական վարչությունումհարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Գ.Վ-նձերբակալվել է:   Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին