Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» վստահ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-mu

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վստահ հաղթանակ տարավ՝ 2:0: Խաղի 12-րդ րոպեին Գրանիտ Ջական հեռահար հարվածով անակնկալի բերեց հյուրերի դարպասապահին եւ առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը 11մ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ կրկին մտնելով չեմպիոնների լիգայի գոտի: «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին պարտությունը կրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Շուլշերի ղեկավարությամբ: Մանչեսթրցիները այժմ 58 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեջքի վնասվածքի պատճառով բաց թողեց այսօրվա հանդիպումը: