Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Պապիկյանը` ըմբշամարտի Եվրոպայի Մ-23-ի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1borba-azat-10.03.

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Խաչատուր Պապիկյանը նվաճեց բրոնզե մեդալ: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր 74 կգ քաշային ըմբիշը 10:3 հաշվով վստահ հաղթեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: