Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին» եւ բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

Սպորտ
a1futbol-hajastan-10.03.

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 22-րդ տուրի հերթական հանդիպումները: Առաջնության երկու հետնապահների՝ «Արցախ ՖԱ»-ի եւ «Արարատի» հակամարտությունն անցավ հավասար պայքարում եւ տրամաբանորեն գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Արցախցիներն ու արարատցիները վաստակեցին 14-ական միավոր եւ շարունակում են բաժանել վերջին երկու՝ 8-9-րդ տեղերը: Գյումրիում միմյանց հետ հանդիպեցին տեղի «Շիրակն» ու Երեւանի «Փյունիկը»: Երկրորդ խաղակեսում խփած երկու գոլերի հաշվին փյունիկցիները վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Հանդիպման 78-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Էրիկ Վարդանյանը, 88-ին՝ Սերգեյ Շեւչուկը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 33 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Շիրակը» 26 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում: Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Չորրորդ տեղում ընթացող Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ կընդունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Լոռի ՖԱ»-ին: