Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Թեւանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1borba-9.03.

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թեւանյանը քիչ հռչակվեց չեմպիոն։   65 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։ Նա նվաճեց մեր թիմի միակ ոսկե մեդալը, քանի որ մնացած ըմբիշները դուրս էին մնացել նախնական փուլից:   74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը վաղը բրոնզե մեդալների համար մրցամարտում կհանդիպի գերմանացի Էդուարդ Տատարինովի հետ: