Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը պարտվեց ԱՄՆ-ին

Սպորտ
a1chess-astana-2

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է անհաջող հանդես գալ Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում:   Այսօր կայացած 5-րդ տուրում մեր ընտրանին զիջեց ԱՄՆ-ի ազգային թիմին՝ 1:3: Էլինա Դանիելյանը պարտվեց մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանին, Լիլիթ Մկրտչյանը՝ Կատերինա Նեմցովային, իսկ Աննա Սարգսյանը՝ Կարիսա Յիպին: Միայն Մարիա Գեւորգյանին հաջողվեց թրջել հաշիվը՝ սպիտակներով հաղթելով ամերիկացիների չորրորդ համար Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորին:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը եւ վաստակած 2 միավորով այժմ Հունգարիայի ազգային թիմի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Հինգ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի ընտրանին, որը վաստակել է 10 միավոր:   Վաղը հանգստյան օր է, իսկ մարտի 11-ին նախատեսված 6-րդ տուրում մերոնք կհանդիպեն Ուկրաինայի հետ, որը 7 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: