Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռային Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը

Սպորտ
a1anastasia

Հայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ավարտեց ելույթները Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում:   Կանանց ազատ ծրագրից հետո նա երկամարտում վաստակել է 161.89 միավոր եւ զբաղեցրել 8-րդ տեը: Նշենք, որ կարճ ծրագրից հետո Անաստսիան 64.15 միավորով 5-րդն էր աղյուսակում, իսկ ահա ազատ ծրագրում ցույց է տվել 10-րդ արդյունքը:   Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, որը հավաքել է 220,68 միավոր: