Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Հայաստանում մեկնարկում է ֆուտբոլային եռօրյան

Սպորտ
cid__24ef95e6-07a6-ee21-fe78-568abe0b5279@yahoo

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրը: Մեկնարկային խաղում առաջնության նորեկ «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին»: Երեւանցիներն այս տարում տարել են երկու անընդմեջ հաղթանակ եւ վաստակած 32 միավորով այժմ զբաղեցնում են 2-րդ տեղը: Կապանյան ակումբը առաջնության գարնանային հատվածը սկսեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտից» կրած պարտությունով եւ ներկայումս 22 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: Վաղը տեղի կունենան «Արցախ ՖԱ» - «Արարատ» եւ «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումները: Տուրի վերջին՝ «Բանանց» - «Լոռի ՖԱ» հանդիպումը, կկայանա մարտի 11-ին: