Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստուհիները պարտվեցին Չինաստանին

Սպորտ
a1chess-kanajq-1

Ղազախստանում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Չինաստանի ընտրանուն՝ 1,5:2,5: Առաջին երեք խաղատախտակներին հանդես եկած մեր շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա 4-րդ համարը՝ Սիրանուշ Ղուկասյանը սեւերով պարտվեց: Կայացած չորս տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականները: Հայաստանի ընտրանին 2 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր մրցակիցն է ԱՄՆ-ի հավաքականը, որը 3 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: