Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մարզիկը 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք ըմբիշից (տեսանյութ)

Սպորտ
a1borba-8.03.

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանը կպայքարի եվրոպական ոսկու համար Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ) նվաճել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր։   Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում նա 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Մարտի 9-ին կայանալիք եզրափակիչում Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ։   Այսօր մրցագորգ մտած մեր մյուս երկու ըմբիշները՝ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ) պարտվեցին նախնական փուլուն եւ դուրս մնացին պայքարից:   Վաղը մեդալների համար պայքար կսկսեն նաեւ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):