Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Boiler Room»-ը Հայաստանում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
QYPdD4ebzpU

«Boiler Room» էլեկտրոնային երաժշտության  համաշխարհային ճանաչում ունեցող հարթակը Հայաստանում է: Այս այցելությունը նախաձեռնել է «Բրիտանական խորհուրդ»  կազմակերպությունը, որ գործում է արդեն 15 տարի՝ իրականացնելով մշակութային կապեր Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև: Նրանց «Սելեկտրո Պրո» ծրագիրը համագործակցում  է FM 105,5 ռադիոկայանի հետ և ներկայացնում  բրիտանական երաժշտությունը Հայաստանում: Միխայիլ Ստանգլը նշում է, որ իրենց առաջին քայլերը ստեղծվել են Լոնդոնի նկուղներից մեկում, սակայն  տարիների ընթացքում դարձել է աշխարհի խոշորագույն երաժշտական հարթակներից մեկը : «Սկզբում չգիտեինք ինչ ենք անում, արդյունքում ստեղծեցինք համաշխարհային արժեք:  Ճանապարհորդելով ամբողջ աշխարհով տարածում ենք Անդեր գրաունդ երաժշտական մշակույթը: Այս  9 տարիների ընթացքում եղել ենք  55 երկրներում, հանդիպել 6000-ից ավել երաժիշտների հետ՝ համագործակցելով հիմնականում երիտասարդ ստեղծագործողների հետ»: Վաղը տեղի կունենա «Boiler Room» առաջին ուղիղ հեռարձակումը Երևանում, որտեղ 5 ժամ տևողությամբ կներկայացվի Անդեր գրաունդ երաժշտության մշակույթը: «Հայաստանում շատ են խելացի երիտասարդները: Այստեղ պարարտ հող է նոր մշակութային շարժման համար: Մեզ համար մեծ պատիվ էր, որ երեկ այցելեցինք  Թումո  կենտրոն և ուրախալի էր տեսնել, թե ինպես են 15 տարեկան երեխաները էլեկտրոնային երաժշտություն ստեղծում: Մենք ծրագրեր ունենք կրկին վերադառնալ Հայաստան և իրականացնել տարբեր  ծրագրեր». նշում է «Boiler Room» ընկերության կուրատոր Միխայիլ Ստանգլը: