«Ա1+»-ի աչքով՝ 2008-2018.Աննա Հակոբյանը՝ ոստիկանական շղթայում (տեսանյութ)

Նրանք  փողոցում էին,երբ իրենց ամուսինները բանտում էին։   Նրանք փողոցում էին,երբ ընտրություններն էին կեղծվում. նրանք պատրաստ էին  կանգնել առաջին գծում։ Հայկական թավշյա հեղափոխությունը չէր իրականա, եթե տարիներ շարունակ փողոցում չկանգնեին կանայք, նաեւ այն տղամարդկանց կանայք, որոնք այսօր իշխանությունում են։

«Ա1+»-ն առաջարկում է դիտել փոքրիկ տեսանյութ՝ինչպես իրավիճակ փոխեցին հայ կանայք։ Այդ կանանցից շատերին մենք անուններով չգիտենք։ Բայց փողոց դուրս եկածներից  մեկը Աննա Հակոբյանն է՝ Նիկոլ Փաշինյանի կինը,որին կտեսնեք մեր արխիվային կադրերում։

Ոստիկանական պատ, անքուն գիշերներ…

2008-2018թթ պայքար՝ կանանց ձեռքով։