Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Կրասնոյարսկում մտել է եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Սպորտ
a1slavik

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, կարճ ծրագրում մեր մարզիկը 78.73 միավորով գրավել 8-րդ տեղը եւ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրի մրցումներին: Այն տեղի կունենա մարտի 7-ին: Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: