Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռենի» հետ խաղի հայտացուցակում

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal-2

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվելով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին, այսօր առավոտյան մարզում է անցկացրել իր մարզաբազայում՝ Քոլնիում: Դրան մասնակցել են այն 18 ֆուտբոլիստները, որոնք թիմի կազմում կմեկնեն Ֆրանսիա, «Ռենի» հետ արտագնա խաղին: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը բարձր տրամադրությամբ է ներկայացել այսօր պարապմունքին (տես նկարը): «Արսենալի» հիմնական կազմի խաղացողներից բացակայում է միայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը, որը նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել եւ որակազրկվել ՈՒԵՖԱ-ի կողմից: Նրա կփոխարինի 19-ամյա Էդի Նկետիան, որն առայժմ 5 խաղ է անցկացրել մեծահասակների թիմում: Նշենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Ռենի» եւ «Արսենալի» միջեւ կկայանա վաղը, մարտի 7-ին, Երեւանի ժամանակով 21:55-ին: