Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականը ջախջախեց Հայաստանին

Սպորտ
sport-chess-kanajq

Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի կանանց հավաքականը այս անգամ անհաջող հանդես եկավ եւ խոշոր հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի ընտրանուց՝ 0,5:3,5: Մեր թիմի կազմում պարտությունից խուսափեց միայն Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, եւ Սիրանուշ Ղուկասյանը տանուլ տվեցին իրենց մրցակիցներին: Ռուսաստանից բացի այս տուրում հաղթանակ տոնեցին նաեւ Ուկրաինայի, Չինաստանի, ԱՄՆ-ի հավաքականները: Երկու տուրից հետո աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Չինաստանի ընտրանիները, որոնք վաստակել են 4-ական միավոր: Նրանց հաջորդում են Ուկրաինան ու ԱՄՆ-ն, որոնք իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Հայաստանի հավաքականը այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Հնդկաստանի հետ, որն իր երկու հանդիպումներն էլ ավարտել է ոչ-ոքի: