Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սևիլյան սափրիչը» օրինակ է, որ Հայաստանում արվեստը մահացած չէ. Գևորգ Թառլոյան (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
t

Համառություն և նպատակին հասնելու մեծ ցանկություն, պրոֆեսիոնալ մոտեցում, կատարողական բարձր արտիստիզմ, հրաշագեղ բել կանտո, բեմի և հանդերձանքի մաքսիմալ հետաքրքիր ու էսթետիկ լուծումներ, և վերջապես նվագախմբի կատարողական բարձրագույն որակ:   Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց «Ռոսինիի անմահ օպերա-բուֆֆան՝ «Սևիլյան սափրիչը»:  Գաղափարի հեղինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի խոսքով ՝ ներկայացմանը նախապատրաստվելու չորս օր միայն ունեին: Այն, ինչ ներկայացվեց երևանյան հանդիսատեսին, իրոք ֆանտաստիկ էր: «Որ չորս օրում նման արդյունքի կարելի է հասնել, հավատում էր միայն պարոն Թոփչյանը, ասում էին արտիստները, մենք էլ նրան հավատացինք, ու երաժշտական այս հրաշքը դարձավ իրականություն: Ներկայացմանը վոկալով ու դերասանական վարպետությամբ փայլեցին Ջանպիերո Ռուջերին, Լիպարիտ Ավետիսյանը, Աննա Կասյանը, Եվգենի Ստավինսկին, Վազգեն Գազարյանը: Բեմադրական մասը՝ Սուրեն Շահիջանյանինն էր: Հանդերձանքը՝ հայտնի մոդելավորող Գևորգ և Վարդան Թառլոյանների հեղինակային հագուստներն էին: Ներկայացումը զարդարեց նաև «Հովեր»-ի արական երգչախումբը: Գևորգ Թառլոյանի խոսքով՝ «Սևիլյան սափրիչը» օրինակ է, որ Հայաստանում արվեստը մահացած չէ։ Մանրամասն՝ տեսանյութում։