Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԼ. «ՊՍԺ»-ն կընդունի «ՄանՅուին», իսկ «դրակոնները»՝ «գայլերին»

Սպորտ
a1liga-cempionov-6.03.

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան եւս երկու հանդիպում: Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի «ՊՍԺ»-ն իր հարկի տակ կհյուընկալի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղում 2:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել փարիզեցի ֆուտբոլիստները: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առայժմ ոչ մի ակումբի չի հաջողվել ռեւանշի հասնել տանը երկու գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո: Բուքմեյքերները կրկին հավատում են «ՊՍԺ»-ի հաղթանակին՝ 1,45 գործակից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 7,50-ի դիմաց: Օրավ երկրորդ խաղում Պորտուգալիայի չեմպիոն «Պորտոն» սեփական դաշտում կընդունի Հռոմի «Ռոմային»: Թիմերի առաջին խաղնավարտվել է իտալական թիմի նվազագույն հաղթանակով՝ 2:1: Դա նշանակում է, որ «դրակոններին» հարկավոր է նվազագույնը տանել 1:0 հաշվով հաղթանակ: Իսկ ահա Հռոմի «գայլերին» հարկավոր է անառիկ պահել սեփական դարպասը կամ էլ չպարտվել չոր կամ երկու գնդակի տարբերությամբ: Բուքմեյքերներն այս զույգի ֆավորիտ համարում են «Պորտոյին»՝ 1,85 գործակից հաղթանակի, 4,50՝ պարտության համար: