Բողոքի ակցիա Անիում՝ համայնքապետի հրաժարականի պահանջով (տեսանյութ)

Արդեն երկու օր է Անիի համայնքապետարանի մասնաշենքը կողպված է: Թեև դռան վրա գրված է, որ դուռը բաց է, սակայն այն փակ է:

Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցները մուտք գործեն շենք:Պահանջը նույնն է՝ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Մարալիկցիներն ասում են՝ չարաշահումներ են թույլ տրվել, եկել է հատուցման ժամանակը: