Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շաքարի հարկը» ոչ միայն գազավորված ըմպելիքներին պետք է վերաբերի. Արսեն Թորոսյան

Հասարակություն
Arsen-torosyan

 Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն կատարել և  գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը բարձրացնել: Ի պատասխան «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանի, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել էր, որ որոշում է կայացվել ակցիզային հարկով հարկել ոչ թե 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող՝ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների), անկախ շաքարի պարունակությունից:   «Այս որոշման համար հիմք է  հանդիսացել նաև այն, որ գազավորված ըմպելիքները՝ անկախ շաքարի պարունակությունից. ենթադրում են վնասակար սպառում»,- ասված է  պատասխանի մեջ:  

Ո՞ր ըմպելիքն է վտանգավոր

Առողջապահության նախարարությունը առաջարկել է հարկել բոլոր բնական և գազավորված հյութերը, քանի որ բնական հյութերը նույնպես պարունակում են շաքար և նույնչափ վնասակար  են, ինչպես որ գազավորված ըմպելիքները: «Ա1+»-ի հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  նշում է՝ առանց շաքարի գազավորված ըմպելիքները վնասակար չեն,  շաքար պարունակող ըմպելիքներն են վնասակար են:  «Մենք առաջարկել  ենք մտցնել այսպես կոչված` շաքարի  հարկ, որը ամբողջ աշխարհում ընդունված  է, ինովացիոն հարկման մեխանիզմների շրջանակում, երբ որ հարկվում են այնպիսի ապրանքատեսակներ, որոնք վնաս են առողջությանը, և մենք առաջարկել ենք հարկել բոլոր բնական և գազավորված ըմպելիքները, հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և  նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորվածը: Մենք առաջարկել էինք  հատուկ սահմանաչափ, 100 գրամի մեջ 5 գրամ և ավելի շաքարի պարունակող նյութերի մասին է խոսքը»,-ասաց նա:  Նախարարի  համար անհասկանալի է, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է. «Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ` ասպարտամ հագեցած  նյութը, որը օրինակ 0 կալորինակություն  ունեցող տարբեր ապրանքատեսակ է, դրանք առողջության համար, եթե նույնիսկ վնասակար էլ են գազի մասով, ապա այդ վնասն այնքան քիչ է, որ գնահատել հնարավոր չի»։ Նախարարը նաեւ կարծում է. «Եթե կա խնդիր մակնշման շաքարի պարունակության վերաբերյալ, ապա պետք է  մակնշման խնդիրը լուծվի և ոչ թե փոխվի հարկման տրամաբանությունը»: