Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում մեկ չեմպիոնի հարցը դեռ բաց է մնում

Սպորտ
sport-boks

«Դինամո» ՄՀԿ-ում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն են դարձել հետեւյալ բռնցքամարտիկները. Աղջիկներ. 48 կգ՝ Սյուզաննա Շահնազարյան   Տղաներ. 49 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան 52 կգ՝ Արթուր Ղազարյան 56 կգ՝ Արթուր Շախպազյան 60 կգ՝ Ռաֆայել Հակոբյան 64 կգ՝ Արարատ Հարությունյան 69 կգ՝ Արսեն Գրիգորյան 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան 81 կգ՝ Ալբերտ Զախարյան 91 կգ՝ Դավիթ Դավթյան +91 կգ՝ Սարգիս Պողոսյան Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, առաջնությանը մասնակցել է շուրջ 150 բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից: Մրցումային 6 օրվա ընթացքում կայացել է 140 մենամարտ: ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն են ունեցել բողոքարկելու մենամարտերը: Առաջնության ընթացքում մրցավարական հանձնաժողովին ներկայացվել է բողոքարկման 10 դիմում: Դրանք վերանայելուց հետո 5 մենամարտերի արդյունքը փոխվել են: Ի դեպ, 91կգ քաշային կարգի եզրափակիչ մարտից հետո պարտություն կրած Դենիս Պողոսյանի մարզիչը բողաքարկել է արդյունքը: Մրցավարական հանձնաժողովն չնայած բավարարել է այն, սակայն կազմակերպիչները ոսկե մեդալը հանձնել են Դավիթ Դավթյանին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից այդ առիթով ասացին, որ այժմ քննարկում են, արդյոք բողոքարկումը ճիշտ է կատարվել, թե՝ ուշացումով է արվել: Այդ հարցը պարզելուց հետո ֆեդերացիան նոր վերջնական որոշում կկայացնի: