Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկ, որը փոխել է Լիոնել Մեսիի կյանքը

Սպորտ
sport-mesi-4.03.

Իտալացի դիետոլոգ Ջուլիանո Պոզերը այն հազվագյուտ մասնագետներից է, ով աշխատում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Ինչպես նշում են լրատվամիջոցները, երեք տարի առաջ արգենտինացի ֆուտբոլիստը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել՝ կապված մարսողության հետ: Այն ժամանակ երկպագուները հաճախ են նկատել, թե ինչպես է Լիոնել Մեսին փսխում հենց խաղի ժամանակ: 2016 թվականին արգենտինացի աստղը սկսել է համագործակցել Ջուլիանո Պոզերի հետ, ում կլինիկան գտնվում է Իտալիայի հյուսիսում գտնվող Սաչիլե քաղաքում: Վերջինս հատուկ դիետա է նշանակել ֆուտբոլիստի համար: Արդյունքում, Լիոնել Մեսին այլեւս որեւէ խնդիր չունի մարսողության հետ, բացի այդ անցել են բոլոր մկանային ցավերը: Իտալացի դիոտոլոգը խոսելով մարզիկների սննդակարգի մասին, նշել է, «որ ոգելից խմիչքները, ծխախոտը, գազով ըմպելիքները եւ որոշ ուտելիքներ հակացուցված են պրոֆեսիոնալ մարզիկների համար, սակայն թիվ մեկ թշնամի համարվում է շաքարավազը»: Պարզվել է, որ Լիոնել Մեսին մինչեւ դիետոլոգին հանդիպելը իր սննդակարգում հաճախ է օգտագործել տարբեր տեսակի պիցաներ եւ միս: Այժմ դրանք ընդհանրապես հանված են ֆուտբոլիստի մենյուից: Արդյունքում, «Բարսելոնայի» ավագը 3,5 կգ քաշ է գցել երեք տարվա ընթացքում: