Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ արդյունքներ ձմեռային ունիվերսիադայում

Սպորտ
a1universiada-403

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում մեկնարկած համաշխարհային ձմեռային 29-րդ ունիվերսիադայում Հայաստանից առաջինը մրցասպարեզ մտավ Միքայել Միքայելյանը: Երեկ կայացած 10 կմ դասական ոճի դահուկավազքում մեր 19-ամյա մարզիկը 86 մասնակիցների մեջ ցույց է տվել 38–րդ արդյունքը՝ 28:52.0: Այսօրմ նա ուժերն արդեն փորձեց 10կմ ազատ ոճի հետապնդումով դահուկավազքում: 22 պետությունների 82 մարզիկների հետ պայքարում Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 26-րդ տեղը՝ 26:41.9 արդյունքով: Մարտի 6-ին մեր դահուկորդը կմասնակցի նաեւ արագավազքի մրցումներին: https://www.youtube.com/watch?v=ykjj3_ZMU3o