Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի ավագը Հայաստանին լուրջ մրցակից չի համարում

Սպորտ
a1chess-astana

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր կմեկնարկեն տղամարդկանց եւ կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունները: Դրանց կմասնակցեն 10-ական հավաքական թիմեր: Կանանց մրցաշարում հանդես կգա նաեւ Հայաստանի հավաքականը, որն այս գիշեր մեկնել է Աստանա: Առաջնությունները կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Այսօր վիճակահանությամբ կորոշվեն նախնական զույգերը, իսկ վաղը կկայանա 1-ին տուրը: 2013 թվականի աշխարհի չեմպիոն Ուկրաինայի հավաքականի ավագ Միխայիլ Բրոդսկին գնահատելով մասնակիցների հնարավորությունները, նշել է, որ մրցանակային տեղերի համար հիմնականում կպայքարեն 6 երկրների հավաքականները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Ղազախստանը: «Եգիպտոսի հավաքականը ընդգծված հետնապահ է: ԱՄՆ-ն առաջնությանը ներկայացել է առաջ երեք առաջատարների, ուստի դժվար թե կարողանա լուրջ արդյունք գրանցել: Ռուսաստանը հանդես է գալու իր մարտական կազմով: Վրաստանի հավաքականի առաջատարներից բացակայում է միայն Ձագնիձեն: Չինաստանն ու Հնդկաստանը նույնպես ներկայացել են առանց առաջատարի, բայց դա մեծ կորուստ չէ նրանց համար: Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին բավականին ուժեղացել է, բացի այդ այն խաղում է իր հարկի տակ», - ասել է Միխայիլ Բրոդսկին: