Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ է ձեռք բերել (տեսանյութ)

Սպորտ
a1asevedo-303

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Ալաշկերտը» եւս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել:   Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, ալաշկերտցիների կազմը համալրել է Չիլիի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասեւեդոն:   Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալում», հանդիսացել է թիմի ավագը եւ առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասեւեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:   «Ուրալում» նա խաղացել է ալաշկերտցիներ Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ:   Ջերսոն Ասեւեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» եւ չիլիական «Դեպորտեսում»: Նախորդ մրցաշրջանը չիլիացի կիսապաշտպանն անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվայում»`10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկու:   Այսօր Ասեւեդոն իր առաջին մարզումն անցկացրեց «Ալաշկերտի» կազմում, որից հետո կիսվել է իր առաջին տպավորություններով.   «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտին»: Ամեն ինչ լավ է: «Ալաշկերտում», այստեղ խաղում են իմ նախկին խաղընկերներից Էդգար Մանուչարյանը եւ Դենիս Թումասյանը, որոնց ես շատ լավ ճանաչում եմ: Կիմ Առաքելյանը բանակցեց իմ գործակալի հետ եւ կողմերը համաձայնեցրեցին իմ տեղափոխությունը: Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական ակումբային մրցաշարերում հաջողությամբ հանդես գալն է: Ամեն ինչ կանեմ` նոր թիմիս օգնելու համար»,- նշել է «Ալաշկերտի» նորեկը: