Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարությունը դրամահավաք է անում

Մշակույթ
middle_9085105ea38b93e8b01a078dbc167593

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել  է դրամահավաք՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Հավերժության ժապավեն» («Ճանապարհաշինարարներին») արձանը վերականգնելու նպատակով: Դրամահավաքը մեկնարկում է մարտի 1-ին և տևելու է մեկ ամիս:   Նախաձեռնությանը միանալու համար կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարով՝ Գանձապետական հաշիվ, Հ/Հ 900018006271 (ՀՀ դրամ):   Արձանը կառուցվել է 1978 թվականին, ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ, գտնվում է Չարենցավան համայնքի վարչական տարածքում՝ Սևան-Երևան մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա: Արձանը պարբերաբար ենթարկվել է վանդալիզմի, ինչից հետո այն խիստ վնասվել է բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու և կարկուտի հետևանքով: Մնացած վերջին հատվածները ապամոնտաժվել են և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել Երևանի «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ-ի տարածք` հետագա պահպանության համար: Մշակույթի նախարարություն