«Չսիրելուց երկու օր անց» (տեսանյութ)

Կիսաբանաստեղծություն, կիսալրագրողական դիտարկումներ: Լրագրողական աչքով դիտարկված ու սեփական եսի միջով անցկացրած գրվածքներ: Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» ժողովածուի շնորհանդեսն է:
«Առաջին հերթին լրագրող եմ և պարտադիր չէ, որ դա իմ վերապրումները լինեն»,- անկեղծանում է հեղինակը: Իսկ ներկաները հեղինակին բացահայտելով՝ բացահայտում են նրա գրվածքները:
«Տպավորություն է, որ ասես կարդում ես Ռուզան անունով բանաստեղծություն: Ալիք է, որ ամեն անգամ տարբեր է իր գրվածքների նման: Սուրճի սեղանի բանաստեղծություններ են, Ռուզանի նման կամերային»,- ասում է ընկերներից մեկը:
«Չսիրելուց երկու օր անցը» Ռուզան մարդու ներաշխարհն է երբեմն՝ ջերմ, երբեմն՝ անսպասելի, երբեմն՝ հախուռն, սակայն միշտ անբռնազբոս ու անկեղծ: Գրքի շնորհանդեսն էլ անցնում է նրա գրվածքների պես անբռնազբոս ու անկեղծ:

Մանրամասները` տեսանյութում