Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ են հայտնաբերել գյումրեցի կորած աղջկան․ մանրամասնում է Շիրակի դատախազը. Առավոտ

Հասարակություն
Karen-Gabrielyan

Գյումրու ոստիկանության «Մուշի» բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանն այսօր գտնվել է։ Նա, ոստիկանության հաղորդագրության համաձայն, փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս էր եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով: Աղջկա կորելու փաստը մեծ անհանգստություն էր առաջացրել գյումրեցիներից շատերի մոտ, հատկապես որ վերջին շրջանում հաճախակի են երեխաների անհետացման դեպքերը, ուստիև ելնելով հասարակական մեծ հետաքրքրությունից՝ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հարկ համարեց անդրադառնալ այս թեմային։ Դատախազն ասաց, որ աղջիկը եղել է իր ծանոթներից մեկի տանը, նա բացատրություն է տվել, որ իրեն ոչ մեկը չի առևանգել, իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել։ «Այս պահին դատաբժշկական փորձաքննություն ենք նշանակել մարմնական վնասվածքների առկայությունը հաստատելու կամ հերքելու համար»,-ասաց դատախազը։  Ամբողջն՝ այստեղ