Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք զինվոր ենք, բայց պետք է ճշմարիտ զինվոր լինել... Սոս Սարգսյանը՝ Համազգայինի մասին (տեսանյութ)

Հասարակություն
bAlOsw0eWB0

«Շատ հուզված եմ: Հանկարծ մեկ էլ տեսնում ես՝ երեխեդ մեծանում, մեծանում է ու դառնում է քսան տարեկան: Ինչ սովորել եմ մեր մեծերից ու իմ ընկերներից, աշխատել եմ փոխանցել  իմ երեխաներին: Նրանց միշտ ասում եմ, մենք զինվորներ ենք, բայց պետք է ճշմարիտ զինվոր լինել: Մենք իսկապես զինվորներ ենք, եթե անում ենք մեր գործը, ինչպես անում էր Հրաչյա Ներսեսյանը: Մի մարդ, որը հեղափոխեց ամբողջ մի ազգի, նոր լիցք տվեց, նոր հույս տվեց: Սա է դերասանությունը: Ոչ մի պետություն, ոչ մի իշխանություն, ոչ մի կուսակցություն չէր կարող անել այն, ինչ արեց Հրաչյա Ներսեսյանը: Ես ուզում եմ, որ իմ երեխեքը սա միշտ հիշեն»: Մանրամասները՝ «Ա1+»-ի արխիվային տեսանյութում։