Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրները

Մշակույթ
oskar

Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվում է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:    «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:  Ռեժիսորին արձանիկը հանձնեց Ջուլիա Ռոբերտսը:  Բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը «Օսկար» է ստացել «Ֆավորիտուհին» ֆիլմում առաջին պլանում կանացի լավագույն դերի համար։ 45-ամյա դերասանուհին մարմնավորել է Մեծ Բրիտանիայի Աննա թագուհուն։ Ծագումով Եգիպտոսից ամերիկացի դերասան Ռամի Մալեքը «Օսկար» է ստացել տղամարդու լավագույն դերի համար։ Նա «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է The Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրիին։ «Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար:  «Ռոմա» ֆիլմն «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի օպերատոր Ալֆոնսո Կուարոնը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:   «Ազատ վերելք» ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի:  Դերասանուհի Ռեջինա Քինգը ստացավ «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Մրցանակը նրան հանձնվեց «Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել» ֆիլմում նրա կերտած դերի համար: