Կոմունիստների ակցիան 102-րդ ռազմաբազայի դիմաց (տեսանյութ)

102-րդ ռազմաբազայի դիմաց՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական ռազմական ներկայության, տեղի է ունեցել ակցիա: Կոմունիստական կուսակցության անդամների խոսքով, ակցիան արձագանք է այն քաղաքականության դեմ, որը միտված է ռուսական 102-րդ ռազմական բազայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միության գաղափարի վարկաբեկմանը:

Բացի տեղացիներից, ակցիային մասնակցել են նաեւ Երեւանից ժամանած կոմունիստական կուսակցության ակտիվիստները:

Վերջիններս պահանջել են նաեւ, որ 102 ռազմաբազան մնա իր տեղում, շարունակի իր առաքելությունը ու մնա Հայաստանի լավագույն ռազմական գործընկերների ցանկում: Ակցիայի ավարտին ակտիվստներին ուղեկցել են 102 ռազմաբազա, որտեղ նրանք համտեսել են զինվորական ճաշ: