Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի աչքով կամ երբ չկան արգելված թեմաներ (տեսանյութ)

Հասարակություն
60uxcuIG79E

      Ապրիլի 2-ին  լրանում է   «Ա1+»-ի եթերազրկման 17  տարին։  2002թ-ին  «Ա1+»-ը երիտասարդ, բայց կայացած  հեռուստալիք էր, որն առաջինն էր  լուսաբանել  Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը,   «Պրիվետ Ռոբ» ասելու համար՝  Պողոս Պողոսյանի սպանությունը  եւ այլն։ «Ա1+»-ը սկսում է նոր շարք: Մի քանի րոպեում  վերհիշենք 1991թ-ից մինչ այսօր տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, որոնց մեծ մասը արձանագրել է միայն «Ա1+»-ի տեսախցիկը, առաջինը բարձրաձայնել է հենց «Ա1+»-ը։ Այս անգամ ներկայացնում ենք 1991-2002 թվականների իրադարձությունները:  Այսինքն՝  Արցախյան պատերազմ, Լեւոն Տեր Պետրոսյանի ընտրություն, հրաժարական,1996թ սեպտեմբերի 25-ի դեպքեր, Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն, ՀՌԱՀ-ի պատմական նիստ։   Այսինքն՝ մինչեւ մինչեւ 2002թ ապրիլի 2-ը. երբ եթերազրկվեց «Ա1+»-ը ։ Ի դեպ,   ՀՌԱՀ  նիստից առաջ՝  ապրիլի 2-ի առավոտյան՝  Տաշքենդ  մեկնելու ճանապարհին, Ռոբերտ Քոչարյանն ասում  է «Ա1+»-ի լրագրողին.  «Մի անգամ ասել եմ  ձեր գործընկերներին, որ եթե չլիներ «Ա1+»-ը, ես շահագրգռված կլինեի հորինել «Ա1+» ընկերությունը»։