Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-16

Այսօր կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի արձագանքին՝ ոստիկանության հայտարարությանը: ԵՊՀ ռեկտորը բուհի գիտխորհրդի նիստում ասել էր,  որ իր վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ ՀՀԿ անդամ է: Ըստ Արայիկ Հարությունյանի, «ԵՊՀ ռեկտորը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում, փորձում է իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերը ինչ-որ ձեւով քաղաքականացնել»: Նա ասաց, որ ԵՊՀ ռեկտորի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. «Բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որեւէ ճնշում չի կարող լինել»:   Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում: « ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզու՞մ է ունենալ այդպիսի ռեկտոր»,- ավելացրեց նախարարը: Լրագրողների հարցին, այնուամենայնիվ, իր կողմից Արամ Սիմոնյանին հրաժարական տալու հորդոր եղե՞լ է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դա եղել է երկար խոսակցության արդյունք, մոտ 1,5 ժամ է այդ խոսակցությունը տևել, ինչպես և հայտնի հոգևորականի հետ զրույցն ավարտվել է ձեռքսեղմումով և միմյանց հաջողություն մաղթելով։ Ես կարծում եմ, որ պարոն ռեկտորն այստեղ շատ ակնհայտ մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար։ Բուհերն ապաքաղաքական են ու քաղաքական որևէ ճնշումներ լինել չեն կարող։ Այսօր այդ օրինակը բերել եմ՝ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարը և վարչության պետեր կան, որոնք ՀՀԿ անդամ են ու նրանց հետո շատ նորմալ ու շատ լավ աշխատում ենք, այսինքն՝ եթե այստեղ քաղաքական խնդիր լիներ, նրանք վաղուց չէին աշխատի»: