Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է հանրահայտ Կարլ Լագերֆելդը

Հասարակություն
karl

Մահացել է ֆրանսիական Chanel նորաձեւության տան  հայտնի դիզայներ եւ ստեղծագործող  Կարլ Լագերֆելդը: Հաղորդում է Le Figaro- ն: Նա 85 տարեկան էր: Աղբյուրն իր  հրապարակման մեջ նշում է, որ նորաձեւության դիզայներն իրեն վատ էր զգում վերջին շրջանում։  Այլ մանրամասներ չկան: Մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ: Ըստ Paris Match-ի՝  Կարլ Լագերֆելդը փետրվարի 18-ին շտապ հոսպիտալացվել է, իսկ 19-ի առավոտյան մահացել։  Կարլ Լագերֆելդը ազգությամբ գերմանացի էր, նորաձևության մոդելյոր, դերասան և լուսանկարիչ։ Աշխատում էր Փարիզում։ Նա հանրահայտ «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներ և ստեղծագործական տնօրենն էր։ Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։ Ողջ աշխարհում առավել ճանաչված է իր «ապրանքանիշային» սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով։