Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսման վարձի զեղչ` երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների համար

Պաշտոնական
usanox

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը`2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է  երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով: Ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում: Ուսման վարձի փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/ 2.3×4 չափսի մեկ լուսանկար, 3.ուսանողական տոմսի պատճեն, 4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից, 5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափը) 6.երեխաների ծննդյան վկայականների պատճենները, 7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00: Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922: