Հնարավոր է՝ «Ա1+»-ի նախագահը մասնակցի մրցույթին. aravot.am

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Վերջին շրջանում հեռուստաոլորտում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում՝ ստեղծվում են նոր լրատվամիջոցներ, փոխվում են սեփականատերեր եւ այլն: Ձեր կարծիքով՝ արդյոք այս փոփոխությունները կհանգեցնե՞ն նաեւ որակական փոփոխության այս ոլորտում:

-Համոզված եմ, որ հաստատ չի լինի որակական ոչ մի փոփոխություն: Կլինի միայն ուղղվածության փոփոխություն: Հեղափոխությունից հետո ստացվեց, որ մեդիաոլորտում փողը՝ առեւտրային մոտեցումը, գալիս է առաջին պլան, եւ դրանով է թելադրվելու և որոշվելու, թե ինչ են անելու: Եվ քանի որ փողը գտնվում է այն մարդկանց ձեռքում, ովքեր այսօր «երկրորդ շարասյան» մեջ են հայտնվել՝ նրանց ձգտումը դեպի «առաջին շարասյուն» արդեն դառնում է ակնհայտ և ցավալի երևույթ: Եվ ցավոք, հեռուստաոլորտն ու ընդհանրապես՝ մամուլը տեղավորվելու են այդ շարասյան վագոններում: Եվ ակնհայտ է, որ սկսվելու է ուղեղներ լվանալու և հակահեղափոխական մեծ շարժում:

Իշխանափոխությունից հետո որոշ տեսակետներ էին հնչում, որ 2002-ի եթերազրկմամբ «Ա1+»-ի հանդեպ թույլ տրված անարդարությունն էլ պետք է շտկվի: Դրա ի՞նչ հնարավորություն եք տեսնում՝ «Ա1+»-ը մասնակցելո՞ւ է մրցույթների:

– Դեռ այդ առնչությամբ որեւէ գործընթաց չի սկսվել: Թեեւ մտահոգված ենք «Ա1+»–ի ապագայով եւ թիմը լրջորեն պատրաստվում է մասնակցելու մրցույթի: Որ «Ա1+»– ի թիմը մասնակցելու է՝ միանշանակ է: 17 տարի սպասելուց հետո՝ այդ հնարավորությունը բաց թողնելը սխալ կլինի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։