Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան

Հասարակություն
robert-qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Փաստաբանական խումբ