Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովը լավագույնն է փակ կորտերում

Սպորտ
a1khachanov-11.02.

Տղամարդկանց թենիսի միությունը ամփոփել է մրցաշրջան-2018-ը: Ըստ վիճակագրական տվյալների Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, լավագույն արդյունքն է ցույց տվել փակ կորտերում: Նման մրցաշարերում նա անցկացրած 24 խաղում տարել է 20 հաղթանակ, կրել չորս պարտություն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսուսաստանցի մեկ այլ թենիսիստ Դանիլ Մեդվեդեւը՝ 17 հաղթանակ, 7 պարտություն: Ի դեպ, Կարեն Խաչանովը լավագույնն է նաեւ հաղթանակների տոկոսային չափով: Նա այդ ցուցանիշով առաջ է անցել աշխարհի ուժեղագույն երկու թենիսիստներից՝ առաջին ռակետ Նովակ Ջոկովիչից եւ Ռոջեր Ֆեդերերից:  

  1. Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 83.3 % (20-4)
  2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 82.4 % (14-3)
  3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 80.0 % (8-2)