Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փչացնում ենք մեր անցյալը, հետո պեղումներ ենք անում. Մուշեղյանը՝ Երևանի մասին (տեսանյութ)

Հասարակություն
hXmsaFhqPQg

«Քաղաքը, կարծես թե դարձել է ազատության հրապարակ: Ազատությունը լավ բան է, բայց ազատություն չի նշանակում անօրինություն: Ազատությունը պետք է լինի նորմերի, կարգուկանոնի սահմաններում։ «Ա1+»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանի հետ:   Մեր ազգաբնակչությունը պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները քաղաքի նկատմամբ:  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը վստահ է, որ շատերը համարում են, եթե ապրում են Երևանում, ապա իրենց ամեն ինչ թույլատրելի է, մինչդեռ քաղաքաշինական օրենսգիրքով պետք է ղեկավարվեն ոչ միայն նրանք, ովքեր զբաղվում են քաղաքաշինությամբ, այլև բնակչությունը պետք է իրազեկված լինի: «Քաղաքը, կարծես թե դարձել է ազատության հրապարակ: Ազատությունը լավ բան է, բայց ազատություն չի նշանակում անօրինություն: Ազատությունը պետք է լինի նորմերի, կարգուկանոնի սահմաններում»,- ասում է ճարտարապետը: Նրա խոսքով, հասարակությունը ձևավորվում է հասարակական վայրերում, որտեղ մարդիկ կարող են շփվել, իսկ այսօր հասարակական վայրեր, բացի ռեստորաններից ու սրճարաններից՝ չկան: «Որտեղ ազատ տեղ են գտնում,- ասում է նա,- բնակելի շենք ու հյուրանոց են կառուցում: Քաղաքապետարանում  քաղաքաշինական խորհուրդ ունենք, սակայն  մեր խորհրդատվությունների 90 տոկոսը հաշվի չի առնվում: Ասում են՝ խորհուրդ էք տալիս, դե մենք էլ ձեր խորհուրդը չենք ընդունում»: Պարոն Մուշեղյանն ափսոսում է, որ նույնիսկ գլխավոր ճարտարապետը շատ դեպքերում չունի այն լիազորությունները, որ ունեին խորհրդային տարիների գլխավոր ճարտարապետները: Ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչություն կար, որ ինքնուրույն կառույց էր, իրավունքներով լիազորված: «Քաղաքը պետք է իր պատմությունը պահպանի, իսկ մենք պահպանել չենք սիրում: Փչացնում ենք մեր անցյալը, հետո պեղումներ ենք անում»,- ասում է վաստակաշատ ճարտարապետը և ավելացնում, որ չի կարելի միայն օրվա խնդիրներով ապրել»: