Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի և Արագածոտնի փոխմարզպետներ են ազատվել պաշտոններից

Մարզեր
shirak-1

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի փոխմարզպետի, իսկ Արծվիկ Նիկողոսյանը՝ Արագածոտնի փոխմարզպետի պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արա Մելիքջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Մյուս որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արծվիկ Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»: